Փետրվարի 26-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Մենդելսոնի երաժշտության երեկո: Համերգը կմեկնարկի «Ամառային գիշերվա երազ» նախերգանքով, ապա ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին կկատարի Ջութակի կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում կհնչի 5-րդ սիմֆոնիան: Համերգը կղեկավարի հայտնի դիրիժոր Լիոր Շամբադալը (Գերմանիա):